Կապ

ENGICORE

Մեր ընկերությունը հիմնադրվել է այն մտադրությամբ, որ շինարարությունը պետք է լինի վստահելի, հստակ և հասանելի յուրաքանչյուր հաճախորդի համար և արդեն 20 տարի է իրականացնում ենք մեր հաճախորդների ցանկացած երազանք։

Մենք ղեկավարվում ենք պարզ սկզբունքով՝ իրականացնել այնպիսի աշխատանք, որը ոչ միայն համապատասխանում է ստանդարտներին, այլև գերազանցում է սպասելիքները։ Մեր թիմը ձևավորված է փորձառու ինժեներներից, շինարարներից, ճարտարապետներից և նախագծողներից, ովքեր իրենց ոլորտում ունեն բազմամյա փորձ և հստակ պրոֆեսիոնալ մոտեցում։

Մենք իրականացնում ենք համալիր շինարարական ծառայություններ՝ սկսած նախնական խորհրդատվությունից և նախագծումից մինչև ամբողջական իրականացում ու հանձնման փուլը։ Յուրաքանչյուր նախագիծ մեզ համար առանձնահատուկ է, ու մենք մշտապես փորձում ենք գտնել անհատական լուծումներ՝ հաշվի առնելով տեխնիկական պահանջները, տարածքի առանձնահատկությունները և ձեր բյուջեն։

Շինարարական գործընթացի յուրաքանչյուր փուլ վերահսկվում է մանրակրկիտ, որպեսզի դուք ստանաք այն արդյունքը, որի մասին պատկերացրել եք։

Մեր աշխատանքում կարևորում ենք թափանցիկությունը․ գնի ձևավորումը կատարվում է բաց ու հստակ, առանց անակնկալ հավելումների։ Մենք մանրամասն ներկայացնում ենք բոլոր ծախսերը, ժամկետները և տեխնիկական քայլերը, որպեսզի դուք մշտապես տեղեկացված լինեք Ձեր նախագծի ընթացքից։

Մենք հավատում ենք, որ որակը փոխհատուցում է ամեն ինչ․ գերադասում ենք աշխատել բարձրակարգ նյութերով, վերահսկել բոլոր տեխնոլոգիական փուլերը և ապահովել շինարարական անվտանգության բարձր մակարդակ։ Մեզ համար առաջնային է երկարաժամկետ ու ամուր արդյունքը, անկախ նրանից՝ խոսքը փոքր վերանորոգման մասին է, թե խոշոր շինարարական նախագիծ։

Մեր նպատակն է ստեղծել տարածքներ, որտեղ մարդիկ զգում են հարմարավետություն, անվտանգություն և վստահություն։ Մենք աշխատում ենք ոչ թե պարզապես կառուցելու, այլ ստեղծելու արժեք, որը ծառայում է տարիներ շարունակ։

Եթե ցանկանում եք ունենալ վստահելի գործընկեր, որը պատասխանատվությամբ է մոտենում յուրաքանչյուր մանրուքին, ապա մենք պատրաստ ենք իրականացնել ձեր նախագիծը՝ ապահովելով որակ, արագություն և պրոֆեսիոնալ մոտեցում։

 

Տեսնել մեր աշխատանքները

Կապվեք մեզ հետ

Կապ մասնագետի հետ

Մեր գնահատականները


Ռուդիկ Գրիգորյան

Շնորհակալություն բարեխիղճ աշխատանքի համար։

Самая ответсвенная компания, что я встречала

Наталия Спиридонова

Շատ գոհ եմ

Վլադիմիր